Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Ներդրվել է նոր պատվաստանյութ

Կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր` հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, վարակների դեմ կիրառվող պատվաստանյութի ներդրմամբ: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշումն ուժի մեջ է մտնելու 2009 թ. սեպտեմբերի 1-ին և կիրառվելու է 2009 թ. հուլիսի 15-ին և հետո ծնված, ինչպես նաև մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ:

 

2009 թ. հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումն իրականացվելու է ավելի վաղ հաստատված պատվաստման ազգային օրացույցի համաձայն:

ՀՀ վարչապետը կարևորել է այս որոշման ընդունումը և հանձնարարել, որպեսզի բնակչությունը, երեխաների ծնողները ԶԼՄ-ների և այլ միջոցներով վաղօրոք տեղեկացվեն պատվաստման ժամանակացույցին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ